Ինչու Սամվել Կարապետյանն ընդգրկված չէ ընտրական ցուցակում․ մեկնաբանում է Աշոտ Մարկոսյանը
10 Ապրիլի 2026, 20:20
Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը, իսկ վարչապետ լինելու համար պարտադիր չէ լինել ընտրական ցուցակում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։
«Ընտրական ցուցակում մարդիկ հայտնվել են իրենց պրոֆեսիոնալիզմի և անբասիր անցյալի շնորհիվ։ Բոլոր անդամները համապատասխանում են այդ չափորոշիչներին։ Նրանք հայրենասերներ են, որոնք ցանկանում են կանգնեցնել Հայաստանի անկման այս շրջանը»,- նշել է կուսակցության անդամը։
Անդրադառնալով վաղը՝ 17։00-ին Ազատության հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքին՝ Մարկոսյանն ընդգծել է․
«Մարդիկ վերջապես պետք է դուրս գան այս թմբիրից։ Դիմելով մեր հարենակիցներին՝ խնդրում եմ, որ նրանք վաղը ներկա լինեն հանրահավաքին։ Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրել հայրենիքը, պետք է նաև գործողություններ իրականացնել։ Իսկ հանրահավաքին մասնակցելը այդ գործողություններից մեկն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։