Ինչպե՞ս լուծել անվտանգային խնդիրներն ու ուղղել ծռված ողնաշարը. Կարապետյանի թիմը՝ Սյունիքում
27 Մարտի 2026, 16:44
Ինչպե՞ս լուծել անվտանգային խնդիրներն ու ուղղել ծռված ողնաշարը. Կարապետյանի թիմը՝ Սյունիքում
«Ուժեղ Հայաստանը» սյունեցիներին ներկայացնում է ուժեղ Հայաստան կառուցելու Սամվել Կարապետյանի առաջարկը: Սյունիքում Կարապետյանի թիմակիցները առաջնահերթ շեշտել են անվտանգային խնդիրները: Ժամանակն է ուղղել Հայաստանի ծռված ողնաշարը ու ստեղծել անվտանգ ու ապահով երկիր: Իշխանությունների որդեգրածքաղաքականությունը չի ապահովում կայուն խաղաղություն, պնդում է Նարեկ Կարապետյանը:
«Թույլ խաղաղությունը նշանակում է զիջումների գնալ։ Ուժեղ խաղաղությունը նշանակում է՝ դու հավասարի պես ես խոսում, քո դուռը բաց չէ ցանկացած պահանջի առաջ»,- նշել է Նարեկ Կարապետյանը:
Սիսիանում արդեն Կարապետյանի թիմը ներկայացնում է տնտեսական այն քայլերը, որոնք երկիրը դուրս կբերի աղքատությունից, գործազրկությունից: Հայաստանը չունի տնտեսական կառավարում, կա խնդիր կա լուծում, վստահեցնում են Կարապետյանի թիմակիցները:
«Եթե կա մեկը, որ կարող է երկիրը հանել աղքատությունից, թող ժողովուրդը ասի՝ ով է։ Բայց այդ փորձ ունեցող մարդիկ շատ չեն»,- ասել է կուսակցության համակարգողը:
Հայաստանին պետք է առաջնորդով լավ բանակցել գիտի, ով կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել ու ամեն բան անել դրանց իրագործման համար: