Ինչպես են թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում Հայաստանից արտահանձնվածներին. տեսանյութ
20 Հունվարի 2025, 10:00
Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում երևում է, թե ինչպես են թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում Հայաստանից արտահանձնված երկու անձի, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ:
Նշենք, որ նախօրեին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: Դա արվել է ի պատասխան Ինտերպոլի խնդրանքի, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: