Ինչպես կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական ռեֆորմների մասին. Բագրատ Սրբազան

03 Հունիսի 2024, 10:38

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ դեսպանի արած վերջին հայտարարություններին.

«Բոլորիս համար զարմանք է՝ ինչպես կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական ռեֆորմների մասին հենց այն օրը, երբ մենք ՆԳՆ-ի մոտ էինք: Երբ այդ նույն ոստիկանության շարքից 40 հոգով հարձակվում են մեկ հոգու վրա: Դա խուլիգանություն է: Կամ հենց ԱԳՆ-ի դիաց: Տեսել եք՝ Աշոտ Հարությունյանին, մարդը, որ ուղղակի կանգնած է, 10 հոգով սկսում են գլխին, ոտքին հարվածել: Դա ռեֆո՞րմ է: Ոչ, դա երեսպաշտություն է»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ նրա գլխավորած երթը շարժվելու է Քննչական կոմիտե: