«Ինչպես մի ակնթարթ». Ադելիա Պետրոսյանը կիսվել է ավարտական երեկոյի իր լուսանկարներով

02 Հուլիսի 2024, 16:09

Հայեր

Հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը համացանցում հրապարակել է իր ավարտական երեկոյից կադրեր և իր առաջին դասարանի լուսանկարները։

«Ինչպես մի ակնթարթ… Մինչև 13 տարեկանը հասցնում էի ամեն օր դպրոց գնալ և սիրում էի այն։ Այնտեղ կան հարազատ ուսուցիչներ և հիանալի տնօրեն, ով ամեն ինչ արեց, որպեսզի ուսուցումը հարմարեցնի իմ բարդ ժամանակացույցին, և կա նաև շատ բարություն և սեր: Շնորհակալություն հուզիչ ավարտական երեկոյի համար», — գրել է Ադելիան։

17-ամյա Ադելիա Պետրոսյանը մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է, ՌԴ չեմպիոն, Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պատանիների գրան պրիների շարքում Սլովենիայում 2021-ին նվաճել է ոսկի, իսկ 2021-ին Սլովակիայում՝ բրոնզե մեդալ։