Ինչպես վստահես մի մարդու, որը քո ազգին կոտորել է. վանաձորցիները՝ խաղաղության պայմանագրի մասին

19 Օգոստոսի 2025, 13:40

Կարծիք | Քաղաքականություն

Վանաձորում հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը չի հավատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը:

«Խաղաղություն կլինի ի՞նչ գնով, ո՞ւմ հաշվին, և էդ խաղաղությունից ո՞վ ինչքան կշահի, ամբողջ խնդիրը դա է։ Մեկի համար խաղաղություն է, մյուսի համար՝ կապիտուլյացիա»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ չի վստահում հայ ժողովրդին կոտորած ազգին:

«Չեմ պատկերացնում, վստահելու բան չունեմ: Ինչպես վստահես մի մարդու, որը քո ազգին կոտորել է, ինչպես այդ մարդու ձեռքը սեղմես: Եկել, քո հողերը գրավել են, քո հողին տեր են դառել, եկել են տանդ նստել, տեր են դառել ու պիտի խաղաղության մասին խոսե՞նք»,- նշել է նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նկատել է, որ «շատ մեծ վստահություն կար 2018 թվին, բայց հիմա այդ վստահությունը չկա»։

«Ես միշտ սիրել եմ իմ հայրենիքը, այստեղ կրթություն եմ ստացել, իմ տղային եմ լավ կրթության տվել, բայց հիմա ոչինչ դուրս չի գալիս, չգիտեմ, երիտասարդների համար շատ անհանգիստ եմ»,- հավելել է նա։

Հիմա եթերում