«Ինձ ավելի լավն է դարձնում». Պավել Պրիլուչնին Զեփյուռ Բրուտյանի հետ լուսանկար է հրապարակել

04 Հուլիսի 2023, 22:09

Հայեր

Դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի ընտանիքում իսկական իդիլիա է։ Նրանք միասին մեծացնում են իրենց որդուն՝ Միքայելին, գնում են մարզումների եւ այդ պահերով սոցցանցերի բաժանորդների հետ կիսվում։

Այսօր զույգը կրկին ժամանակ է անցկացրել սպորտդահլիճում։ Պավելն իր Instagram-ում Զեփյուռի հետ գեղեցիկ կադր է տեղադրել, որին կից մեկնաբանություններում գրել է․ «Ինձ ավելի լավն է դարձնում»:

Հիշեցնենք, որ Զեփյուռը եւ Պավելը ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին: Նրանց հարսանեկան տոնակատարությունը տեղի է ունեցել Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։