Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը

23 Ապրիլի 2024, 17:40

Քաղաքականություն

Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ցանկանում է հեռանալ ԵԿՄ-ի շարքերից:

«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին, որ ինձ ազատեն երկրապահ կամավորական միության շարքերից»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ղարիբյանը: