«Ինձ համար ֆիլմերն ավելի հետաքրքիր են, քան գրքերը». Alpha News-ի հարցումը

22 Փետրվարի 2024, 08:00

Կարծիք

Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ մեր քաղաքացիները տեղյակ են արդյոք, թե փետրվարի 19-ն ինչ օր է: Հարցման մասնակիցներից շատերն են ասել, որ փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, իսկ վերջին տարիներին այդ օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր:

Քաղաքացիները մեզ պատմել են, թե այդ օրն ինչ գիրք են նվիրել կամ ստացել: Գրքեր նվիրելու հարցում մարդիկ իրենց ընտրությունը կատարել են տարբեր սկզբունքներով:

«Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» եմ որոշել նվիրել, քանի որ ում պետք է նվիրեմ, շատ է սիրում այդ գործը»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Կան նաևմարդիկ, որոնք չեն սիրում գիրք կարդալ: Ասում են՝ գրքերն իրենց համար այլևս ակտուալ չեն և դրա փոխարեն նախընտրում են ֆիլմեր դիտել:

«Ինձ համար ֆիլմերն ու սերիալներն ավելի հետաքրքիր են, քան գրքերը, առաջ էի գրքեր կարդում, հիմա էդքան էլ չեմ կարդում»,- ասաց երիտասարդ մի աղջիկ: