Ինձ մոտիվացնում է, երբ տեսնում եմ հայերին տրիբունաներում՝ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով. Արման Ծառուկյան

07 Դեկտեմբերի 2023, 08:38

Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը նշել է, որ ներկայացնում է Հայաստանը, թեեւ ռուսաստանցի է։ Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում։

«Ես սիրում եմ Ռուսաստանը։ Ամբողջ կյանքս ապրել եմ այնտեղ։ Բայց ես ասում եմ՝ ռուսաստանցի մարտիկ եմ, որը ներկայացնում է Հայաստանը։

Ինձ մոտիվացնում է տրիբունաներում հայերի տեսնելը, Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշներ տեսնելը։ Այդպիսի պահերին ես գիտեմ, որ ինձ ոչ ոք չի հաղթի։ Ես կհաղթեմ կամ կմահանամ»,- ասել է Արման Ծառուկյանը MMAFightingonSBN-ի յութուբյան եթերում։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Հիմա եթերում