Ադրբեջանի հետ կտրուկ ռեպլիկների փոխանակումը վաղուց էր հասունացել. Արեշեւ
19 Հուլիսի 2023, 12:21
Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է, որ կողմերը դիվանագիտական նոտաներով կփորձեն հարթել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրները։
«Այժմ Ռուսաստանը կարող է գործել հիմնականում քաղաքական և դիվանագիտական միջոցներով, քանի որ ռազմական լծակները, ավելի կտրուկ ուժային քայլերի կիրառումն այս պահին ինձ լիովին անհավատալի է թվում: Հենց այն հանգամանքների և հնարավորությունների նեղ միջանցքի պատճառով, որում գործում են ռուսական դիվանագիտությունն ու ռուսական ռազմական ուժերը, կարծում եմ՝ Ադրբեջանի հետ կտրուկ ռեպլիկների փոխանակումը վաղուց էր հասունացել:
Այն ունի նաև իր նախապատմությունը, այդ թվում՝ կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են Մոսկվայի և Բաքվի մոտեցումները ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Այս հարցը քննարկվել է ԶԼՄ-ներում, տարբեր փորձագետների կողմից, իսկ այժմ այն հասել է դիվանագիտական նոտաների փոխանակման մակարդակին։ Կարծում եմ, որ այս նոտաներով կողմերը կփորձեն հարթել այդ հարցերը, բայց դա չի նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ չկան»,- ընդգծել է փորձագետը։