Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին
20 Մարտի 2024, 18:42
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: