Այս պահին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, ինքնաբուխ ակցիա է։ Չնայած նրան, որ Ազգային կոմիտեն հայտնել էր այսօրվա հանրահավաքի հետաձման մասին, մարդիկ ինքնաբուխ հավաքվել և պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Հավաքին ներկա են նաև Ազգային կոմիտեի անդամները։