«Ինքնիշխան Հայաստան» մշակութային արվեստի փառատոն. «Չկա Հայաստան առանց ուժեղ Սփյուռքի»
24 Սեպտեմբերի 2024, 19:30
Սեպտեմբերի 21-ին Հայկական մշակութային միության հայկական հանդիսասրահում նշվել է Հայաստանի Անկախության տոնը:
Երեկոն սկսվել է Արգենտինայի, Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) օրհներգերով: Հանդիսավար Քիկե Թոքաթլեանը, կոչ է արել արահայտել «մեր ինքնությունը և ինքնիշխանության համար պայքարը երաժշտության, պարի և արվեստի միջոցով»։
Անդրեա Գարսիան, Ռոզալբա Օնիկեանի ղեկավարած «Նոր Արևակալ» երգչախմբի և դաշնամուրի նվագակցությամբ, կատարել է հայկական և արգենտինական երգեր․ Հ.Օ.Մ.-ի «Նաիրի» հայկական ժողովրդական պարի համույթը` պրոֆեսոր Ամալյա Սարգսյանի ղեկավարությամբ, ներկայացրել է ազգային բնորոշ «Պապուրի» պարը: Այնուհետև Կալուսդ Ջենսեզյանը Խորխե Դուկայի և Գաստոն Սանտոսի դերակատարներով ներկայացրել են հատված ռեժիսոր Մարիա Լաուրա Լասպիուրի ռեժիսորական աջակցությամբ, ռեժիսոր Հերմինիա Ջենսեզյանի «El Ararat y yo»-ի ներկայացումից:
Երեկոյին ելույթով հանդես է եկել «Նարեկ» հայկական ժողովրդական պարի համույթը՝ Ելենա Մարտինի ղեկավարությամբ։ Երեկոն շարունակվել է Հակոբ Բարսեղյանի և Միգել Սամուելյանի դուդուկի և դհոլի երաժշտությամբ։ Վերջում Համազգային Մոնտեվիդեոյի «Շիրազ» հայկական ժողովրդական պարերի համույթի ուսուցչուհի Լաուրա Կորադո Միսիրլյանը կատարել է Խաչատուր Ավետիսյանի «Գարնանային անուրջները»։
Միջոցառման բացման խոսքում Բուենոս Այրեսի «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մելքոն Կարամանյանը բեմից, որտեղ պատկերված էին Արցախ վերադառնալու իրավունքը պահանջող դրոշներ և Ադրբեջանում անօրինական բանտարկված հայ գործիչների լուսանկարները, արժևորել է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախությունը։
Մելքոն Կարամանյանը հիշել է Բաքվի բանտում գտնվող, ապօրինի ձերբակալված Արցախի քաղաքական, ռազմական էլիտայի ներկայացուցիչներին, շեշտելով, որ չեն հանձնվելու և պայքարելու են նրանց ազատման և արցախցիների վերադարձի համար:
«Չհանձնվել նշանակում է անտարբեր չլինել Արցախի բռնի տեղահանված բնակչության ցավի հանդեպ։ Դա նշանակում է չմոռանալ նրանց քաղաքական առաջնորդներին, որոնք առևանգված են մնացել Բաքվի զնդաններում։ Քանի դեռ նրանց ազատումը տեղի չի ունեցել, և նրանք մեզ հետ չեն, մեր պայքարը չպետք է դադարի: Չհանձնվելը Հայաստանի անկախության հռչակագրում պարունակվող ծրագրով պատվիրված գործողությունների կատարումն է։ Ոմանք ցանկանում են հրաժարվել դրանցից, ոչ թե մենք»,- նշել է Կարամանյանը։
ՀՅԴ ներկայացուցիչ Հակոբ Տաբակեանը իր խոսքում շեշտեց Սփիւռքի կարեւորութիւնը Հայաստանի ապագայի համար պայքարում եւ դատապարտեց առկա քաղաքական իրավիճակը՝ թէ՛ երկրի ներսում, թէ՛ դրսում։ «Ես ձեզ հրավիրում եմ միանալու այս պայքարին։ Ես ձեզ հաղթանակ չեմ երաշխավորում, բայց երաշխավորում եմ, որ մենք ապրելու ենք և մեզ հայ ենք զգալու՝՝ ոտքի կանգնելով», -ասաց Հակոբ Տաբակեանը: