Ինտելեկտուալ խաղում «Պերմի հայեր» թիմը գրավել է երրորդ տեղը
16 Նոյեմբերի 2024, 15:05
«Պերմի երկրամասի հայկական մշակույթի կենտրոն» ՀԿ-ի երիտասարդական կոմիտեն կազմակերպել է «Մտքերի ճակատամարտ» 6-րդ ազգամիջյան ինտելեկտուալ խաղը, որին մասնակցել են տարբեր ազգային կազմակերպությունների, մասնագիտական համայնքների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացել է «Կռունկ» համույթը։
Պերմի հայկական մշակույթի կենտրոնի երիտասարդական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Գուլիկյանը նշել է, որ խաղի հիմնական իմաստը Պերմի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի ժողովուրդների միջև արժեքների և մշակույթի փոխանցումն է:
Մրցութային վեց փուլերի արդյունքներով «Պերմի հայեր» թիմը գրավել է երրորդ տեղը: