Ինտենսիվությունը նվազել է ՀՀ բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխանից հետո. Փաշինյան

11 Մայիսի 2023, 11:23

Քաղաքականություն

Այսօր ժամը 06:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքւոնիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կա 4 վիրավոր, որոնց  շուտափույթ առողջություն եմ մաղթում»,-ընդգծեց Փաշինյանը: