Ինտեր – Միլան․ Մխիթարյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով

17 Մայիսի 2023, 00:09

Սպորտ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» մրցում է «Միլանի» հետ։ Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել՝ 0։0։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 42-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը բժշկական օգնություն կարիք ունեցավ։ Այնուհետև փորձեց վերադառնալ խաղադաշտ, սակայն վայրկյաններ անց նորից նստեց խոտածածկին։ Նրան փոխարինեց Մարցելո Բրոզովիչը, գրում է ArmSport.am-ը։

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։