«Ինտեր»-ն ընկերական խաղում հաղթել է շվեյցարական թիմին. Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում
19 Հուլիսի 2023, 18:16
Միլանի «Ինտեր»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ: Խաղն ավարտվել է հօգուտ «Ինտերի»՝ 3:0 հաշվով: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին:
Նոր մրցաշրջանի նախապատրասական փուլում «Ինտեր»-ը հավաք կանցկացնի նաև Ճապոնիայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնի եվրոպական և արաբական թիմերի հետ: