«Ինտեր»-ը հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

05 Նոյեմբերի 2023, 11:50

Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:

«Ինտեր»-ին հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել առաջին կեսի վերջին րոպեներին: 40-րդ րոպեին, նշանակված  11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է Չախանօղլուն: Միլանյան ակումբին հաջողվել է երկրորդ գնդակը խփել 57-րդ րոպեին: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հեռահար, դիպուկ հարվածով աչքի է ընկել աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինես: Բայց րոպեներ անց «Ատալանտա»-ն կրճատել է հաշվի տարբերությունը:

Խաղն ավարտվել է 1:2 հաշվով՝ օգուտ «Ինտերի»:

Հիմա եթերում