«Ինտեր»-ը իդեալական տարբերակ կլիներ Սպերցյանի համար. իտալացի մասնագետ

05 Հուլիսի 2023, 01:00

Սպորտ

«Սպարտակ»-ի նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոզին նշել է, թե իտալական որ թիմն իդեալական կլիներ «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության համար։

«Սպերցյանը վաղուց պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Կարծում եմ, որ «Ինտեր»-ը հիանալի տարբերակ է նրա համար»,- «Armsport»-ի փոխանցմամբ՝ ասել է Կամոզին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ա Սերիայի՝ միանգամից մի քանի թիմերից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։