«Ինտեր»-ը Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

20 Հունվարի 2024, 12:12

Սպորտ

Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:

Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում, «Ինտեր»-ը մրցել է «Լացիո»-ի հետ և առավելության հասել 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Տյուրամը, Չալհանօղլուն և Ֆրատեզին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցել է ամբողջ խաղին և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: