«Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
12 Փետրվարի 2026, 19:55
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նախատեսում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահել իր կազմում։ Ակումբը քննարկում է ֆուտբոլիստին նոր՝ կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու հնարավորությունը, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսը։
37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt հարթակը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։