«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

14 Հունվարի 2024, 19:00

Սպորտ

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթել է «Մոնցային»։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 51 միավորով։