«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Պիզա»-ին. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ
24 Հունվարի 2026, 16:52
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Պիզա»-ին ու առավելության հասավ գերխոշոր` 6:2 հաշվով:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Էսպոզիտոն, Ֆեդերիկո Դիմարկոն, Անժ-Յոան Բոնին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինս «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն է: