«Ինտերի» հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը. տեսանյութ

23 Հուլիսի 2024, 10:54

Սպորտ

Միլանի «Ինտերը» շարունակում է նախապատրաստվել նոր՝ 2024/25 մրցաշրջանին։ Իտալական գրանդը երեկ՝ հուլիսի 22-ին, ընկերական հանդիպում է անցկացրել «Պերգոլետեսե» ակումբի հետ։

Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հենրիխ Մխիթարյանն 80 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Նրա փոխանցումից այս խաղում աչքի է ընկել թիմի նորեկ Տարեմին։

Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Սալսեդոն։