Ինտերնետի խափանման խնդիրը Կիրանց գյուղից է. Team Telecom Armenia-ի պարզաբանումը

10 Հուլիսի 2024, 16:53

Տնտեսություն և Բիզնես

Ճանապարհա-շինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են Team Telecom Armenia ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

MediaHub-ը կապ է հաստատել Team Telecom Armenia-ի խոսնակի հետ՝ ճշտելու, թե ինչ խնդիր է առաջացել և երբ կկարգավորվի: Պարզվել է, որ խնդիրը Կիրանց գյուղից  է։

«Այս պահին խնդիրը Կիրանց գյուղից է, համապատասխան աշխատողները հիմա գտնվում են այնտեղ, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել ինտերնետային կապը»,- փոխանցել են ընկերությունից: