Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

11 Մայիսի 2023, 14:36

Քաղաքականություն

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: