Իրական Գյումրիում լրիվ այլ տրամադրություններ են. Փաշինյանի այցելությունը ոչինչ չի փոխել.Ավետիսյան

17 Մարտի 2025, 21:35

Քաղաքականություն

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանի հետ: Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Գյումրի կատարած այցին:

«Փաշինյանը մեկ օրվա մեջ եկավ Գյումրի, շրջեց, գնաց: Չեմ կարծում, որ բան փոխվեց նրա այցից: Նա եկավ իրեն ցույց տալու համար, բայց իրական Գյումրիում լրիվ այլ տրամադրություններ են ու նրա այցը բան չփոխեց»,- ասել է անկախ փորձագետը:

Ավետիսյանի խոսքով՝ ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նոր բաներ չի անում:

«Քարոզարշավի ընթացքում պարտադիր բաներ կան՝ նախարարների, գերատեսչությունների ներկայացուցիչների են ուղարկում, գալիս են, ասում-խոսում են, կուշտ ուտում են, հետո վերադառնում Երևան, շեֆին զեկուցում են՝ «գնացի, 1200 ձայն բերեցի»: Բովանդակային առումով՝ նույն սխալների կրկնությունն է, ամեն ինչ նույն տրամաբանության մեջ է, նույն քաղտեխնոլոգիական պրոցեսների շրջանակում է, ինչ մենք նախկինում տեսել ենք: Նոր բան, համենայն դեպս, ՔՊ-ն չի հորինել: Վերցնում են նախորդների արածները, կրկնում են»,- ասել է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյությում: