Իրականացվել է Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտեզ-նախակրթարանի տարեվերջյան հանդեսը
Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը՝ յունիսի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, որտեղ եզրափակւեց այս կրթօջախի 2022-2023 ուսումնական տարեշրջանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Ծրագրին հրաւիրւած էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներ եւ սաների հարազահները։
Մանկական ներկայացումների սկիզբն հանդիսացաւ մանկապարտէզի կրտսեր խմբակների՝ կանաչի եւ դեղինի միասնական ելոյթը, որտեղ երգերով, արտասանութեամբ եւ գեղեցիկ շարժումներով ներկայացւել էին բնութեան երեւոյթները՝ արեւը, ամպը, ծիածանը, ծաղիկները եւ ի հարկէ բարի պարտիզպանը, ով խնամում է քնքուշ ծաղիկներին։
Երկրորդ արարի ներքոյ հանդէս եկան դպրոցի աւագները՝ նախակրթարանի սաները։ Այստեղ բամականացւել էին Հայաստան աշխարհի եօթ հրաշալիքները՝ հայրենի հողը, Արցախը, մայրենի լեզուն, խաչքարը, Էջմիածինը, դուդուկը եւ հայկական լաւաշը։ Այս արարը նոյնպէս ողողւած էր խօսքերով, արտասանութեամբ, երգերով ու պարային շարժումներով։ Աւարտին նախակրթարանի սաները կատարեցին աւանդոյթ դարձած «Հրաժեշտ այբենարանին» երգը եւ վեր նետեցին իրենց աւարտական գլխարկները։