Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը դեռ անորոշ է․ Ժաննա Վարդանյան
08 Ապրիլի 2026, 16:40
Իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր դրական զարգացումների և վերջնական համաձայնության մասին։ Alpha News-ի հետ զրույցում նա նշել է, որ կողմերի ներկայացրած պահանջները շարունակում են էապես հակադիր մնալ։
«Դա ընդամենը լինելու է շրջանակ, որի շուրջ շարունակվելու են բանակցությունները, սակայն դրանց վերջնական արդյունքը կարող է բոլորովին այլ տեսք ունենալ»,- ընդգծել է նա։
Իրանագետի խոսքով՝ տեղեկատվական և քարոզչական դաշտում թե՛ Իրանը, թե՛ Միացյալ Նահանգները փորձում են ներկայացնել, թե հասել են իրենց նպատակներին, սակայն իրականում գործընթացը դեռևս բաց է և անկանխատեսելի։
Անդրադառնալով Լիբանանի շուրջ զարգացումներին՝ Ժաննա Վարդանյանը նշել է, որ Իսրայելը ներկայիս իրավիճակը կարող է դիտարկել որպես հարմար հնարավորություն՝ իր ռազմավարական նպատակներն առաջ մղելու համար։