Իրանը կշարունակի պայքարել․ Դմիտրի Սոլոննիկով

13 Մարտի 2026, 21:30

Քաղաքականություն

Քաղաքագետ և քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, ռազմական գործողությունների հնարավոր ավարտի սցենարները, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումներն՝ աջակցելու Թեհրանին այս հակամարտությունում։

«Իմ կարծիքով, այստեղ ամենակարևոր պահը հենց այն է, թե ինչպես կգործի Իրանը։ Դոնալդ Թրամփն, անկասկած, ցանկանում էր արագ հաղթական պատերազմ. մեկ հարված՝ Թեհրանում իշխանությունը փոխվեց, և ահա հաղթանակը։ Ինչպես Վենեսուելայում, ամենամեծ մատակարարներից մեկը հայտնվեց ամերիկացի նախագահի ընկերների ձեռքում։ Ամեն ինչ կարծես լուծված էր։ Բայց Իրանը չհանձնվեց։ Իրանը կշարունակի պայքարել։

Հիմա հարց Իրանին. որքան ժամանակ նա կդիմադրի։ Իրականում քանի հրթիռ, դրոն ունի։ Արդյո՞ք արտադրություն կա, թե՞ մնացել են միայն պահեստային պաշարները։ Որքան մեծ են այդ պահեստները։ Մենք տեսել ենք կադրեր, որտեղ ցույց են տալիս հսկայական ստորգետնյա պահեստներ՝ լցված դրոններով, ԱԹՍ-ներով և ամեն ինչով։ Այնպիսի պավորություն է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմը դեռ երկար ժամանակ, գուցե շաբաթներ։

Այս իրավիճակում, որքան էլ Թրամփը հայտարարի, որ արդեն հաղթել է և պատերազմն ավարտվել է, Իրանն այն չի ավարտել։

Իրանը կշարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, կշարունակի որոշակի պարբերականությամբ հարվածներ հասցնել ինչպես Պարսից ծոցի հակառակ ափին գտնվող օբյեկտներին, այնպես էլ Իսրայելին: Այս առումով հենց Իրանը չի ավարտի պատերազմը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ավարտել է, բայց Իրանը՝ ոչ։ Եվ հետո հարց է առաջանում՝ որքան կդիմանա ԱՄՆ-ի տնտեսությունը, ամբողջ աշխարհի տնտեսությունը, մինչև որ սկսվի ֆոնդային շուկայի կոլապսը»,- ասել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը նաև նշել է, որ Ռուսաստանը նշել է իր կապերը Իրանի հետ տարբեր ոլորտներում՝ բացառելով ռազմական համագործակցությունը։

«Ռուսաստանը շատ բան է անում Իրանին աջակցելու համար։ Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված է ռազմավարական գործընկերության պայմանագիր, որը չի ներառում ռազմական բաղադրիչ, ուստի Ռուսաստանը պարտավորություն չունի ռազմական գործողությունների մեջ մտնելու այն երկրների դեմ, որոնք հարձակվել են Իրանի վրա։ Բայց Ռուսաստանն օգնում է Իրանին հիմնականում երկու ուղղությամբ։

Առաջինը դիվանագիտական քայլերն են, որոնք անում է Ռուսաստանի նախագահը բանակցային գործընթացում՝ մի շարք հարևան պետությունների և առաջնորդների հետ։ Սա և Պարսից ծոցի միապետների, արաբական երկրների առաջնորդների հետ բանակցություններն են, և Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցությունները, և այլ դիվանագիտական շփումներ։ Նույն կերպ ձևավորվում է բարդ բանակցությունների բլոկ․ Մասուդ Պեզեշկիանը խոսում է Պուտինի հետ, Թրամփը խոսում է Պուտինի հետ, իսկ Պուտինը՝ Պեզեշկիանի հետ։ Այսինքն՝ բանակցությունների հավանականություն կա, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ հավասարեցնելու Վաշինգտոնի և Թեհրանի դիրքորոշումները։

Երկրորդը հումանիտար մասն է։ Ռուսաստանը հայտարարել է, որ կհասցնի հումանիտար, բարոյական և նյութական օգնություն տուժած իրանցի ժողովրդին, և դա իրականացվում է անմիջականորեն։ Եվ կրկին, ինչպես արդեն ասվեց, Ադրբեջանի միջոցով։ Այսպիսով՝ խաղաղ բնակչությանը, որը տուժել է այդ սարսափելի հարվածներից, օգնությունը կշարունակվի»,- եզրափակել է Դմիտրի Սոլոննիկովը։