«Իրանական աստղագիտության մայրը» կամ Ալենուշ Տերյան
15 Հուլիսի 2023, 12:30
Շատերը Ալենուշ Տերյանին ճանաչում են որպես «իրանական աստղագիտության մայր», չէ՞ որ նա եղել է իրանական առաջին աստղադիտարանի ստեղծողը: Հայաստանի առաջին կին աստղագետը` Ալենուշի մայրը, ֆրանսերեն էր դասավանդում, իսկ հայրը, որը հայ էր, թարգմանիչ ու գրող էր։
Տերյանը գիտություն է սովորել Թեհրանի համալսարանում՝ ապրելով Թեհրանի հին համայնքում։ 1964 թվականին Ալենուշն արժանացել է պրոֆեսորի կոչման՝ դառնալով աստղաֆիզիկա դասավանդող առաջին կին պրոֆեսորը։
Աստղաֆիզիկոսը շատ առաջարկներ ուներ Եվրոպայում աշխատելու համար, բայց որոշեց մնալ հայրենի Թեհրանում, քանի որ շատ էր սիրում Իրանը:
Ամբողջ կյանքը Ալենուշ Տերյանը նվիրել է գիտությանը։ Նա երբեք ընտանիք և երեխաներ չի ունեցել, նրա երեխաները աստղեր էին: Կինը կենտրոնացել էր միայն հետազոտությունների վրա, շատ հոգատար և ուշադիր մանկավարժ էր, նրա ուսանողները շատ էին սիրում և գնահատում իրենց ուսուցչին:
Ալենուշ Տերյանը ճանաչվել է գիտության ոլորտի կարևոր դեմք: 2003 թվականին իրանական հեռուստատեսության պատվերով Ալենուշի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ «Դեպի արևը» վերնագրով:
59 տարեկանում Ալենուշ Տերյանը դադարել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Իր բնակարանը նա կտակել է հայ ուսանողներին, իսկ ինքը մինչև վերջին օրն ապրել է ծերանոցում։ Արդեն անկողնուն գամված՝ նա արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին։
Պրոֆեսորը մահացել է 2011 թվականին ՝ 90 տարեկան հասակում ։ Նրա հիշատակին նվիրված միջոցառումները մինչև օրս անցկացվում են Իրանի բազմաթիվ պետական համալսարաններում։
Ալենուշ Տերյանը կարեւոր գիտական հայտնագործությունների հեղինակ է, որը հսկայական ներդրում է ունեցել իրանցի աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների ուսուցման գործում: