Իրանցի պատգամավորը զգուշացրել է Կովկասում օտարերկրյա միջամտության մասին
11 Օգոստոսի 2025, 23:20
Իրանի խորհրդարանի պատգամավոր Էբրահիմ Ռեզային X սոցիալական ցանցի իր էջում Ադրբեջանն անվանել է «Հյուսիսային Ադրբեջան» և հայտարարել, որ «Թրամփի շոուն» մեծ նշանակություն չունի, իսկ օտարերկրացիների ներկայությունն ու միջամտությունը միայն բարդացնում են տարածաշրջանի խնդիրները։
««Թրամփի շոուն» մեծ նշանակություն չունի։ Հայաստանն ու Հյուսիսային Ադրբեջանը պետք է հասկանան, որ Կովկասում օտարերկրացիների ներկայությունն ու միջամտությունը միայն բարդացնում և սրում են խնդիրները։ Իրանն ամեն գնով թույլ չի տա աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն իր սահմանների մոտ»,- ընդգծել է նա։