Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կժամանի Հայաստան

24 Մարտի 2025, 10:00

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստանի մայրաքաղաք՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում (Անդրկովկասում — խմբ.) տեղի ունեցող վերջին զարգացումների հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակներում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երեւան», — ասել է  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։