Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին նախազգուշացրել Է Անդրկովկասում օտարերկրյա ուժերի ներկայության անթույլատրելիության մասին

14 Սեպտեմբերի 2023, 10:12

Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում հայտարարել Է Անդրկովկասում օտարերկրյա ուժերի ներկայության անթույլատրելիության մասին:

Այս մասին Իրանի ԱԳ նախարարությունը հայտնել Է X (Twitter) սոցիալական ցանցում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունները՝ Աբդոլլահիյանն օտարերկրյա ուժերի ներկայությունն անվանել է «տարածաշրջանում իրավիճակի բարդացման պատճառ»:

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև տարաձայնությունները պետք է կարգավորվեն «երեք գումարած երեք» ձևաչափի շրջանակներում, որը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետ համատեղ EaglePartner 2023 զորավարժություններն անցկացվում են Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-20-ը։