Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի դեսպանին

29 Հուլիսի 2024, 12:00

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերների համար։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն ընդգծել է, որ «մահմեդականները Հիսուսին համարում են Աստծո մարգարեն: «Երեկ Փարիզում Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերը լիովին անպարկեշտ էր և հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է նա։