Իրանցի նախարարի հետ կքննարկվեն Հայաստանի ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հարցեր

23 Հոկտեմբերի 2023, 12:17

Քաղաքականություն

Այսօր Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից:

Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության զարգացման մի շարք հարցեր։