Իրանի դեմ հարվածների ֆոնին Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները

16 Մարտի 2026, 12:15

Քաղաքականություն

Իրանի դեմ հարվածների ֆոնին Ատրպատականի հայոց թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները։ Այս մասին ասվում է թեմի հայտարարության մեջ, որը հրապարակել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Թեմական խորհուրդը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանի նախագահությամբ, նախազգուշական քայլեր են ձեռնարկել դադարեցնելով Թավրիզիում և Ուրմիայում եկեղեցական արարողությունները։ Երկու քաղաքների հայոց ազգային դպրոցները հեռավար են շարունակում դասերը։ Ազգային առաջնորդարանը շարունակում է աշխատել։ Հայ համայնքն այս փուլում վնասներ չի կրել. պայթյունների հետևանքով միայն պատուհանների ապակիներ են կոտրվել։

Հիմա եթերում