Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
10 Մարտի 2026, 09:48
Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ կանչված Իրանի դեսպանից պարզաբանում են պահանջել այսօր Գազիանթեփ նահանգում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված, որը ,ամենայն հավանականությամբ , արձակվել է Իրանից։
Նշենք, որ երեկ Միջերկրական ծովում հերթապահող ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիայի օդային տարածքում վնասազերծել են բալիստիկ հրթիռ։