Իրանի համար չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը. Բաղայի
10 Փետրվարի 2026, 17:25
Հարավային Կովկասն Իրանի համար մեծ նշանակություն ունի, իսկ այնտեղ խաղաղությունն ու կայունությունն առանցքային են Թեհրանի համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի այցն Ադրբեջան։
Նրա խոսքով՝ այդ այցը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների շարունակությունն է:
«Իրանը ձգտում է բոլոր ոլորտներում ամրապնդել համագործակցությունն ու վստահությունը տարածաշրջանի երկրների, հատկապես Հարավային Կովկասի պետությունների հետ։ Նման այցելություններն ու խորհրդատվություններն անհրաժեշտ են տարածաշրջանի երկրների միջև վստահության պահպանման և բարձրացման համար», — ասել է նա։
Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության ոլորտում համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ: