Իրանի հարցով բանակցությունները փակուղի են մտել․ Գրիգոր Բալասանյան
27 Փետրվարի 2026, 16:30
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները փաստացի մտել են փակուղի, և առաջիկայում հնարավոր է իրավիճակի կտրուկ սրում՝ ընդհուպ ռազմական գործողությունների տեսքով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Եթե Միացյալ Նահանգներին չի բավարարում Իրանի հայտարարությունը, նշանակում է՝ բանակցությունները վերաբերում են ոչ միայն միջուկային զենքին, այլ ընդհանրապես Իրանի ամբողջ ատոմային ծրագրի փակմանը»,- նշել է Բալասանյանը։
Նա չի կիսում բանակցությունների վերաբերյալ լավատեսական գնահատականները և կարծում է, որ գործընթացը ժամանակավորապես դադարել է՝ առանց իրական առաջընթացի։
«Բանակցությունները փակուղի են մտել, և իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա․ կամ ԱՄՆ-ը դիմում է հարվածների, կամ նվազեցնում է ռազմական ներկայությունը։ Իսկ բանակցությունների շարունակությունն իրականում դիտվում է որպես ճնշման գործիք»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: