Իրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթով

13 Հուլիսի 2024, 19:51

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով և ընդգծել, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը և սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։ Այս մասին գրում է «Mehr» գործակալությունը։

«Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը՝ Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը, և Մանսուրյանը՝ հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը Սպահանում և Հարավային Իրանում, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշոնում ընտրվելու առիթով։

Իրանի հայ համայնքը ցանկանում է հետագա հաջողություններ Իրանի կառավարությանը եւ ժողովրդին»,- գրել է «Mehr» գործակալությունը։