Իրանի նախագահի հատուկ օգնականը այցելել է իսրայելական հարվածներից տուժած հայ ընտանիքին
01 Հուլիսի 2025, 16:36
Իրանի նախագահի կրոնական և էթնիկ հարցերով հատուկ օգնական Սեյեդ Մահմուդ Ալավին այցելել է Իսրայելի հարվածներից տուժած հայ ընտանիքին:
«Ալիք» թերթը գրում է, որ Ալավին այցելել է ծանր վիրավորում ստացած և ստացիոնար բուժման մեջ գտնվող 72-ամյա Անահիտ Շահբազյանին: Ալավին զորակցության խոսք է փոխանցել նաև նախագահ Փեզեշքյանի անունից և մաղթել շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ ընտանիքի մյուս երեք անդամները դեպքի երկրորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից՝ հիմնականում թեթև վնասվածքներով: