Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին

04 Նոյեմբերի 2024, 18:55

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։

Իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահը։ Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Հիշեցնենք, որ COP29-ը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում։