Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը
12 Օգոստոսի 2025, 18:25
Օգոստոսի 18-21-ը Հայաստանում կլինի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Օգոստոսի 19-ին նա Երևանում կմասնակցի գործարար համաժողովի։ Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։