Իրանի նախագահը կայցելի Հայաստան

07 Օգոստոսի 2025, 14:17

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է իրանական MehrNews գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Երկու շաբաթից պլանավորված է Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան»,- ասել է Արաղչին։

Նա նաև հայտնել է, որ հաջորդ ամիս Իրանի նախագահը կայցելի Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։