Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով

20 Մայիսի 2024, 07:27

Քաղաքականություն

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը։

Ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանում՝ Ջուղայի մոտ. Իրանի նախագահի ավտոշարասյան կազմում եղել է երեք ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա կառուցված հիդրոհանգույցի բացման արարողությանը։

Նախագահ Ռաիսին երկիրը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսի 3-ից։