Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան. Փեզեշքիան
26 Սեպտեմբերի 2024, 23:58
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է նյույորքյան հանդիպումներին։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան և Պակիստան։
«Մենք հուսով ենք, որ այս այցելությունները մարդկանց կյանք կբացեն։ 14-րդ կառավարությունը ձգտում է աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտության հասնել՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից Սամարղանդ։ Մենք կհամագործակցենք Արևելքի ու Արևմուտքի հետ՝ ազգային շահերից ելնելով, ինչպես և խոստացել ենք»,- գրել է նա։