Իրանի սպառնալիքների պատճառով Ամերիկյան համալսարանում դասերը կլինեն հեռավար
30 Մարտի 2026, 18:15
Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը հեռավար են՝ «ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքները»:
«Եթե ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները վրեժխնդրությունից ազատ լինեն, ապա նա պետք է մինչև մարտի 30-ը՝ ժամը 12:00-ն, պաշտոնական հայտարարությամբ դատապարտի [իրանական] համալսարանների ռմբակոծությունը»,- ասվում է հայտարարությունում, որը տարածել են իրանական ԶԼՄ-ները: