Իրանի խորհրդարանը դեմ է արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

29 Օգոստոսի 2025, 18:00

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանը դեմ է արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, որ այն սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար, հայտնում է «Tasnim»-ը։

«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպառնալիք: Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից, այլև որպես կարևոր էներգետիկ, տարանցիկ և տնտեսական միջանցք Իրանի և տարածաշրջանի համար»,- ասված է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։

Հիմա եթերում